Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բոտերոն մահացել է

91 տարեկանում մահացել է կոլումբացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն։ Տեղեկությունը հայտնում է РБК–ն։

Բոտերոն մահացել է Մոնակոյի իր տանը, նա ունեցել է առողջական խնդիրներ։ Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել։ Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։

Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932թ.–ի ապրիլի 19–ին Կոլումբիայի Մեդելյին քաղաքում։ Նա մարդկանց ամենօրյա կյանքը, պատմական իրադարձությունները, կերպարներն ու անգամ անշունչ առարկաները պատկերում էր չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով։

Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի քանդակներից 3-ը՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։