Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախցի լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի ցուցահանդեսը՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսում Հայ Դատի գրասենյակի ջանքերով բացվել է արցախցի լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի ցուցահանդեսը։

Ցուցահանդեսներ ու հանդիպումներ են տեղի ունեցել  ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա և Չիկագո նահանգներում։

ԱՄՆ օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Արցախի ցեղասպանությունը վերապրածները հավաքվել էին Կապիտոլիումի սրահում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությունը ոգեկոչել  է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը  Արցախում ռազմական հարձակման և ցեղասպանության ենթարկվածների հիշատակը։

Ադրբեջանի հարձակումը տասնամսյա շրջափակումից հետո հանգեցրեց ավելի քան 120,000 բնիկ հայերի ցեղասպանությանը և արտաքսմանն  իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից։

Միջոցառմանը ներկայացվել է արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի ականատես «Ցեղասպանությունն իրական ժամանակում. Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը։

Արցախցիները և տեղի հայերը  այցելել են  Ֆիլադելֆիայի Հայ քույրերի վարժարան։

Միջոցառումների ընթացքում արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագայանն առիթ է ունեցել նաև ցուցադրելու և խոսելու Համազգայինի կողմից հրապարակված եռալեզու` «Արցախ։ Անավարտ պատերազմ», «Արցախ։ Վտանգված ժառանգություն» պատկերագրքերի  մասին։

Վաշինգտոնում ` Կոնգրեսի սրահում,  Դավիթ Ղահրամանյանի ցուցահանդեսը դեռ բաց է։

Մուտքն ազատ է նաև քաղաքացիների համար։