1897 թվականին Մարտիրոս Սարյանն ընդունվում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն այդ ժամանակ Ռուսաստանի ամենաառաջադեմ ուսումնական հաստատությունն էր: Իր ուսանողական տարիների մասին Սարյանը պատմում է «Գրառումներ իմ կյանքից» գրքում։
«Ընդունվելով Ռուսաստանի լավագույն ուսումնարաններից մեկը՝ ես սկսեցի կյանքի նոր փուլ։ Առաջին ուսանողը, ում հետ ծանոթացա, Վլադիմիր Պոլովինկինն էր, ով եկել էր Ուստ-Մեդվեդիցկայա ստանիցայից։ Նա շփվող մարդ էր, հեշտությամբ կապ էր հաստատում բոլորի հետ և արագ դառնում բոլորի սիրելին…
Երկար ձմեռային երեկոները հաճախ անցկացնում էի Վլադիմիր Պոլովինկինի մոտ, ով մեկ սենյակում էր բնակվում Կուզմա Պետրով-Վոդկինի և Պավել Կուզնեցովի հետ։ Ես մտերմացա նրանց և նրանց ընդհանուր ընկեր Պյոտր Ուտկինի հետ։ Մենք զրուցում էինք արվեստի և նկարիչների մասին, վիճում գեղանկարչության տարբեր միտումների մասին…
1903 թվականին ես ստացա ավարտական դիպլոմ և երկու փոքր արծաթե մեդալ, ինչից հետո սկսեցի աշխատել Սերովի և Կորովինի արվեստանոցներում։ Դրանով էլ հիմնականում եզրափակեց իմ ուսումնառությունը»։
Լուսանկարում ձախից աջ՝ Պյոտր Ուտկին, Վլադիմիր Պոլովինկին, Մարտիրոս Սարյան, Միխայիլ Կուզնեցով, Պավել Կուզնեցով, 1903 թ.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան