Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

71 մարդ Բեծ Բրիտանիայում վարակվել է կապիկի ծաղիկով

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է 71-ի։ Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության (UKHSA) հաղորդագրությանը:

Գերատեսչության տվյալներով ՝ Անգլիայում կապիկի ծաղիկի վարակի ևս 14 դեպք է հայտնաբերվել։

«Արդյունքում՝ Անգլիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 23-ի դրությամբ հասել է 70-ի։ Շոտլանդիայի հանրային առողջապահության ծառայությունը հաստատել է, որ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ վարակի մեկ դեպք, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 71– ի», – նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ընդ որում` մայիսի 23-ի դրությամբ ոչ Ուելսում, ոչ Հյուսիսային Իռլանդիայում առայժմ հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել:

Չնայած հիվանդության նոր դեպքերի հայտնաբերմանը, Մեծ Բրիտանիայի բնակչության համար ռիսկը մնում է ցածր, նշել են UKHSA-ում:
168.am