Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է

06/06/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերին Լարսի անցակետը բացվել է, կանգնած հայկական մեքենաները շարունակում են ճանապարհը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Արդեն երթևեկելի է, անցակետը բաց է, մեքենաները սկսել են անցնել»,–ասաց Հակոբյանը:

Անցակետը փակ է եղել մոտ 5 ժամ, ձնահյուսը սկսվել էր ժամը 10:00-ին, անցակետի աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00–ի մոտակայքում:

Մաքսային կցորդի խոսքով՝ այդ ընթացքում հայկական մեքենաների կուտակումներ չեն եղել: Ինչ–որ պահի մեքենաներն ուղղակի կանգնել են, ճանապարհի բացվելուց հետո շարունակել են երթևեկել:

«Մոտ 300 մեքենա Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա է, մի մասը ճանապարհին են, մի մասն արդեն մաքսային ձևակերպում են անցնում: Մոտ 300 մեքենա էլ Ռուսաստանից դեպի Հայաստան է գալիս, մի մասը ճանապարհին է, մի մասը ձևակերպում են անցնում»,– մանրամասնեց Հակոբյանն՝ ընդգծելով, որ դա միջին օրական հոսքն է, կուտակում չկա: Անցակետի փակվելու ժամանակահատվածում ավելացած հոսքը 1 ժամում արդեն կթեթևանա:

Այս ընթացքում մեծ խնդիրներ չեն եղել հայկական մեքենաների հետ կապված: Մաքսային կցորդի խոսքով՝ բոլորը տեղեկացել են, որ խնդիր կա ճանապարհին, մի մասը ճանապարհին են սպասել, մի մասն՝ այլ տեղ՝ մինչև ճանապարհի բացվելը: Հիմա արդեն երթևեկությունը սովորական հունի մեջ է ընկել, անցակետում ձևակերպումների գործընթացը ևս նորմալ ընթանում է:

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում ձնահյուսի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարնան ռեժիմ. ջերմաստիճանը կնվազի

Հաջորդ գրառումը

Աղետի գոտի են եկել շվեյցարացի մասնագետները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Աղետի գոտի են եկել շվեյցարացի մասնագետները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական