Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Աղետի գոտի են եկել շվեյցարացի մասնագետները

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները. հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցույց տվել աղետի վնասների վայրերը և չափերը: