Կիրակի, 2 Օգոստոս, 2026

3 զոհ, 33 վիրավոր. ռուսական զինուժի հրթիռային հարվածների հետևանքները

Այսօր առավոտյան հայտարարվել է Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների թիվը. հայտնել է  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության «X» սոցիալական ցանցի էջում։

«Այս բարբարոսական հարձակման հետևանքով առնվազն 3 մարդ զոհվեց, ևս 33 մարդ վիրավորվեց: Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, որը պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար», – ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հրապարակման մեջ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ  հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են  8 հարվածային անօդաչու թռչող սարք և 18 թեւավոր հրթիռ։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը 59 զինատեսակ է օգտագործել Ուկրաինայի վրա օդային հարձակման շրջանակներում»,- նշել է նա։

Նրա խոսքով, այս հարձակման ժամանակ Ռուսաստանն իր զինանոցում ունեցել է ինքնաթիռներ, բալիստիկ, հակաօդային կառավարվող հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր։