Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

21 հոգանոց պատվիրակությամբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղազախստան, կինը՝ ներառյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 2-ին մեկնել է Ղազախստան. Պատվիրակության կազմում ընդգրկված է 21 մարդ: Նրանք են՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը:

Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարական պատվիրակությունը Ալմաթի մեկնումն ու վերադարձը հատուկ ինքնաթիռի չվերթով է: