Կիրակի, 2 Օգոստոս, 2026

2024-ին պաշտպանության ոլորտին 6%-ով ավելի շատ գումար կհատկացվի, քան 2023-ին

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հայտնած տեղեկության՝ 2020 թվականի համեմատ՝ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։

Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը։