Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

2019 թ.«Խաղաղության պլանը» նախատեսում էր միայն 5 շրջանի վերադաձ. հրապարակե՛ք այդ պլանը, որը մերժել եք և թաքցրել ժողովրդից. Լևոն Զուրաբյան

ՀՐԱՊԱՐԱԿԵՔ 2019 ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՊԼԱՆԸ, ՈՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՔ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՑ, ՍՏԱԽՈՍՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿԵ՜Ք. Պահանջում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Պահանջը ներկայացնում ենք ստորև.

Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»:

Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր

– պլանը նախատեսում էր միայն 5 շրջանի վերադաձ՝ լռության մատնելով այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանն չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,

– որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:

– որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,

– որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր:

Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է և ստախոսություն, ինչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուծուծը, բայց ընթերցողի շահերից ելնելով՝ այսօր բավարարվեմ միայն այս բացահայտումներով:

Հրապարակե’ք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը` այդ տեքստի մասին: