Շաբաթ, 25 Հուլիս, 2026

12 անհաջող փորձից հետո Լիբանանի խորհրդարանը կարող է այսօր նախագահ ընտրել

Լիբանանի խորհրդարանն այսօր նիստ է հրավիրելու, որպեսզի  ավելի քան երկու տարի հետո նախագահ ընտրի:

Նախորդ 12 փորձերն անհաջող են անցել։

Հույս կա, որ խորհրդարանում այսօր վերջապես  երկրի ղեկավար կընտրվի։

Թեև Լիբանանի խորհրդարանն արդեն մի քանի նիստ է անցկացրել նախագահական ընտրությունների վերաբերյալ, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել, քանի որ թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների 2/3-ը։

Նախկին նախագահ Միշել Աունի լիազորությունների ժամկետը լրացել է 2022 թվականի հոկտեմբերին։

Նախագահի հիմնական թեկնածուներն են լիբանանյան բանակի հրամանատար Ջոզեֆ Աունը և ֆինանսների նախկին նախարար Ջիհադ Ազուրը։