Կիրակի, 9 Օգոստոս, 2026

100 տուն Արցախում՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության փոխարեն

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։

Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն Առաջին ալիքի «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։