Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային կանչել են ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն:

Պատճառը COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի հայտարարություններն են, որոնց հետևանքով Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանյե-Ռյունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: