Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. «Նավարկություն». ամեն կտավ պատմում է կյանքի մասին

24/11/2024
- Կերպարվեստ, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թերլեմեզյան» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Տարոն Շահինյանի «Նավարկություն» խորագրով ցուցահանդեսը։ Այն ընդգրկում է  ֆիգուրատիվ և վերացական գեղանկարներ ու գրաֆիկաներ (2019-2024), որոնք էական դեր են խաղացել հեղինակի գեղարվեստական ձեռագրի ձևավորման գործում և ամփոփում են իրականության մասին նկարչի իմացումը։

Յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստագետի մտորումների, ինչ-որ տեղ նաև հարցադրումների տրանսֆորմացված անդրադարձն է։ Առանձին հարթություններում այն ներկայացվում է կարծես որպես թատերական գործողություն, ուր նավարկության ընթացքը պայմանավորված է կոնկրետ ժամանակի մեջ իրականության հանդեպ հեղինակի հուզական-գաղափարական վերաբերմունքով։ Հետաքրքիր է հետևել գեղանկարչի ձևամտածողության ընթացքին, կոմպոզիցիոն, մասնավորապես գունատարածական մեկնաբանմանը. ներդաշնակ, սահուն ռիթմեր, դեկորատիվ, տեղ-տեղ լոկալ գերիշխող գույներ, և այս ամենը միահյուսվում է տարածության ու գիտակցության մեջ։ Հորինվածքներն ամեն անգամ մի նոր դիտանկյունից թեման բացահայտելու, բեմադրելու փորձ են, որտեղ բուն ընթացքը կոնցեպտի առանցքն է՝ նավարկության նախապայմանը։

Առհասարակ, Տարոն Շահինյանի  գործերին բնորոշ է թատերական բնույթը՝ շնորհիվ կերպարների, դրանց նշանային, էմոցիոնալ արտահայտության, իրավիճակների կամ երևույթների ըմբռնումների, սեփական հայացքով դրանց անձնավորման ու միջավայրի ինչ-որ տեղ նաև միստիկ պարզաբանման, և յուրատիպ էսթետիկայի, որը պայմանավորում է որոշակի վերաբերմունք իդեալի հանդեպ։ Նկարչի մտատիպարը դուրս է ժամանակային սահմանափակումից, մարմնացած զգացմունքներից, տպավորությունների բազմաթիվ դրվագներից, որոնք ինքնուրույն ձև ու բովանդակություն են ստանում՝ միևնույն մոտիվի տրամաբանական շղթայում։

Նկարաշարի հաջորդաբար ներկայացված ամեն կտավ առանձին պատում է կարևորի՝ կյանքի մասին։ Դրանք ժամանակի մեջ մշտապես գոյություն ունեցող մարդկային հարաբերությունների, ընկալումների տարբերության, բազմապիսի հայեցակետերի թանձրացումներն են, որոնք արվեստագետը զետեղում է իր պայմանական իրականության մեջ՝ որպես երազ։

Արվեստաբան՝ Ելենա Մովսեսյան

Լուսանկարները՝ Սպարտակ Ավետիսյանի

Ցուցահանդեսը կգործի՝  21.11.2024 – 05.12.2024, ժ.10:00-16:00, Երևան, Արշակունյաց 39

 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջիևը քննադել է Բերբոքին. «Ադրբեջանին մեղադրանքներն անընդունելի են»

Հաջորդ գրառումը

Խորհրդավոր, շատերին անծանոթ  Հեդի Լամար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա բնավ իրավական գործընթաց չէ. ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է. Մելոյան

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Խորհրդավոր, շատերին անծանոթ  Հեդի Լամար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական