Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է նամակ գրել Եվրոպական երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը Երևանում անցկացնել ընտրություններից հետո, ոչ թե՝ մինչ ընտրությունները

04/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է.

Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է։ Դժվար է հավատալ, որ Փաշինյանը չի պատկերացնում, որ այն վնասը, որը իր իշխանության օրոք պատճառվել է հայ ժողովրդին, իրավական գնահատականի չի արժանանալու։ Իսկ հանրության մեծամասնության համար արդյունքները գոյաբանական են։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանը երկար ժամանակ է պատրաստվում այս ընտրություններին։ Մեթոդներն այժմ ակնհայտ են։ Ընդդիմադիր գործիչներ, ազդեցիկ գործարարներ, հոգևորականներ, լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ ձերբակալվել կամ չեզոքացվել են։ Անկախ լրատվամիջոցները համակարգված կերպով ճնշվում և սահմանափակվում են։ Դատական համակարգը գործում է ոչ թե որպես գործադիր իշխանության վերահսկողության մեխանիզմ, այլ որպես դրա կիրառական գործիք։ Հայ Առաքելական Եկեղեցին, որը շարունակում է պահպանել բարոյական հեղինակություն և հասարակական վստահություն, դարձել է ենթարկեցման թիրախ, իսկ նրա անկախությունը դիտարկվում է որպես քաղաքական վերահսկողությանը խոչընդոտ, ոչ թե ազգային շարունակականության հիմնասյուն։

Սրանք առանձին չարաշահումներ չեն․ դրանք կազմում են միասնական և հետևողական ռազմավարություն։ Փաշինյանի օրոք Հայաստանը կորցրել է գործող ժողովրդավարությանը բնորոշ հիմնական հատկանիշները։ Կան չորս տասնյակից ավելի քաղաքական բանտարկյալներ։ Վախը փոխարինել է բազմակարծությանը։ Նման պայմաններում ընտրությունները չեն կարող համարվել ազատ կամ արդար միայն այն պատճառով, որ դրանք տեղի են ունենում։

Այս համատեքստում թվացյալ ընթացակարգային դիվանագիտական որոշումը ստանում է խորը քաղաքական նշանակություն։ 2025 թվականի մայիսին Ալբանիայի Տիրանա քաղաքում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հանդիպման ընթացքում Փաշինյանը խնդրեց, որպեսզի հերթական գագաթնաժողովը անցկացվի Երևանում՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ։ Այդ խնդրանքը բավարարվեց։

Դժվար է ժխտել, որ այս որոշումը արտացոլում է շահերի համընկնում։ Փաշինյանը շարունակում է մնալ Եվրոպայի համար հարմար գործակից, մասնավորապես՝ հաշվի առնելով նրա պատրաստակամությունը իրականացնել այն, ինչ դեռ ավարտված չէ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ և Ադրբեջանի օգտին տարածքային նոր զիջումներ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում։ Այս քայլերը, թեև ժամանակավորապես հետաձգված, կազմում են նրա հետընտրական օրակարգի առանցքը։ Վերընտրվելը գործընթացի ավարտը չէ․ այն դրա շարունակման նախապայմանն է։

Եվրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հավաքը Երևանում ընտրություններից անմիջապես առաջ անխուսափելիորեն կներկայացվի ներքին լսարանին որպես Փաշինյանի իշխանության միջազգային հավանություն։ Արդեն իսկ իշխանության խիստ վերահսկողության տակ գտնվող մեդիա միջավայրում նման պատկերները կօգտագործվեն լեգիտիմություն, անխուսափելիություն և արտաքին աջակցություն ներշնչելու համար։ Անկախ մտադրություններից՝ այդ ազդեցությունը կհանդիսանա արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացին։

Կարծում եմ, որ չափազանց տեղին կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը՝ անկախ գաղափարախոսությունից կամ անցյալի հակասություններից, համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ խնդրելով գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո։

Նման խնդրանքը կունենա համոզիչ հիմնավորում։ Հայաստանի ժողովրդավարական հետընթացը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, անկախ մամուլի ճնշումը և իշխանության ավտորիտար կենտրոնացումը փաստեր են, ոչ թե կարծիքներ։ Քվեարկությունից օրեր առաջ Երևանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Հետաձգումը կհանդիսանա հարգանքի դրսևորում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Քաղաքական ուժերի համաձայնության և ցանկության դեպքում պատրաստ եմ տրամադրել նամակի նախագիծը։

Հավասարապես կարևոր է, որ նախաձեռնությունն ինքնին կարող է դառնալ ընդդիմադիր համագործակցության խթան։ Միասնական նամակը կցուցադրի լրջություն և ժողովրդավարական նորմերի վերականգնման ընդհանուր հանձնառություն։ Այն կդառնա համակարգված ջանքի սկիզբ՝ ուղղված ոչ միայն մեկ անձի պարտությանը, այլ իրական մրցակցային ընտրությունների և իշխանության խաղաղ փոխանցման երաշխավորմանը։

Հայաստանի ընտրությունը 2026 թվականին միանշանակ է։ Ներկա պայմաններում շարունակականությունը տանում է դեպի ինստիտուցիոնալ հետագա քայքայում, անդառնալի տարածքային կորուստներ և խորացող ավտորիտարիզմ։ Փոփոխությունը կարող է ապահովել Հայաստանի համար հույս և տեսլական՝ հիմնված կայուն խաղաղության, արժանապատվության և ժողովրդավարական զարգացման վրա:

Նախորդ գրառումը

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026
Հաջորդ գրառումը

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական