Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Քպ-ականներն ինձ վարկաբեկող պաստառներ են տարածում. Կարեն Սիմոնյան

Գյումրու Գորկու/50 հասցեում հրավիրում եմ հրատապ մամլո ասուլիս «Քաղաքացիական պայմանագրի» կեղտոտ քարոզչության առնչությամբ։ Մամլո ասուլիսին ուշագրավ բացահայտումներ են լինելու Նիկոլ Փաշինյանի գործելաոճի հետ կապված. հայտնել է Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոյնաը։

«Մեր երիտասարդները Գյումրիում զբոսնելիս տեսել են, որ քպ-ականները ինձ վարկաբեկող պաստառներ են տարածում։

Հորդորում եմ մեր բնակիչներին. թող իրենց ցեխոտ քարզչությնունն իրենց մնա։Չենք մտնելու անձնական դաշտ. սա Գյումրին է, մենք բոլորս հայ ենք։ Դատապարտում ենք քպ-ի արածները, վստահ ենք՝ որևէ գյումրեցի տուրք չի տալու այդ մանիպուլյացիներին»,-հրատապ մամուլի ասուլիսին ասաց Կարեն Սիմոնյանը։