Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Քամալա Հարիսը կդառնա Դեմոկրատների թեկնածուն, եթե ստանա 300-ի աջակցությունը

Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոմիտեի  նախագահ Ջեյմի Հարիսոնը հայտնել է, որ նոյեմբերի ընտրություններին դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածուն վիրտուալ քվեարկության միջոցով կորոշվի մինչև օգոստոսի 7-ը. հայտնում է The New York Times-ը

Լրագրողների հետ զրույցում Հարիսոնը և DNC-ի այլ ներկայացուցիչներ պարզաբանել են, որ եթե  ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ապահովի առնվազն 300-ի աջակցությունը, կդառնա նախագահի թեկնածու։ Դեմոկրատական ​​կուսակցության առաջիկա համագումարին կմասնակցի  4600 պատվիրակ, քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 1-7-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է, որ չի հավակնելու վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ միաժամանակ աջակցելով Հարիսի առաջադրմանը Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուի պաշտոնում։