Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Քաղաքապետարանի 20 ավտոբուսներով 700 արցախցի է Հայաստան եկել

Ստեփանակերտից Հայաստան նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներ 700 արցախցու են Հայաստան տեղափոխել: Այս մասին  հայտնել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

« Յուրաքանչյուր ավտոբուսով 35 արցախցի է Գորիս տեղափոխվել, քաղաքապետարանից այլեւս ավտոբուսներ չեն մեկնելու, քանի որ այլեւս մեծ թվով մեքենանաեր ուղարկելու կարիք չկա: Ստեփանակերտում այլեւս մեծ թվով մարդիկ չեն մնացել, արդեն մյուսների տեղափոխությունը մասնավոր ավտոբուսներով կիրականացվի»,- ասել է քաղաքապետարանի խոսնակը:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։