Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաստաբանաը ծանոթացել է Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ չորրորդ միջնորդությանը

Այսօր Գերասիմ Վարդանյանի հետ հերթական անգամ այգելեցինք ՀՀ ԱԱԾ. մեզ ծանոթացրեցին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ նույն գործով արդեն ՉՈՐՐՈՐԴ միջնորդությանը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Ինչպես հայտնել էի՝ 2022թ. մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որը մենք չվճարեցինք շատ պարզ պատճառով՝ այդքան փող չունեինք»,-նշել է նա: