Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանն սկսկել է հայտարարագրումը, հետո կիսատ է թողել, որ վաղը շարունակի

 

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է Փաշինյանի օրինակով. հայտնում են Կառավարությունից:

Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածի ենթակա բոլոր կետերով: Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմանն ուղղված քայլերը:

Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ իրականացնելու համար:

Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին: