Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Փաշինյանն աշխատանքից հանել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին

Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից ու հայտարարել, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը։