Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փաշինյանի հետ հանդիպած հոգեւորականները նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ են հրապարակել

Նիկոլ Փաշինյանին հանդիպած բարձրաստիճան հոգեւորականներն այժմ էլ Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ստորագարահավաք են կազմակերպել։

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ «Միանում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»,– ասվում է պահանջի մեջ։

Պահանջը հրապարակվել է Barenorogum.am կայքում, որը բացվել է օրեր առաջ: