Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Փաշինյանը Թուրքիայի դրոշն այրելը սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում. խոսնակ

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է  վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»,- ասել է խոսնակը: