Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը մեկ այլ մոլորեցնող հարցազրույց է տվել. նա չի կարող բերանը փակ պահել. Սասունյան

02/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս, նա անտեղի մի բան է ասում։ Իր մտերիմ խորհրդականներից մեկը պետք է նրան խորհուրդ տա պարզապես լռել։

Չեմ ուզում ընթերցողներին ձանձրացնել Փաշինյանի շարունակական բացասական հայտարարություններով, սակայն կարծում եմ, որ նրա խոսքերն ու գործողությունները չպետք է անպատասխան մնան։

2025 թվականի մարտի 21-ին Փաշինյանը 45 րոպեանոց հարցազրույց տվեց, այս անգամ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, հարկատուների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցին, որը վարչապետը շահագործում է որպես իր քարոզչության գործիք: Եվս մեկ անգամ նա կրկնեց իր սովորական անհիմն հայտարարությունները: Այնուամենայնիվ, ուզում եմ գովեստի խոսքեր ասել լրագրող Տաթև Դանիելյանի հասցեին՝ Փաշինյանին հարցաքննելու իր համառ ճիգերի համար:

Փաշինյանը կրկին պարծեցավ, որ իր սիրելի «Խաղաղության համաձայնագիրը» ամբողջական է և ընդունված է երկու կողմերի կողմից, չնայած Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այն, պահանջելով Հայաստանից անվերջ զիջումներ, ինչպիսիք են՝ սահմանադրական փոփոխություններ կատարելը, 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, վերջերս Հայաստանի կողմից ձեռք բերված զենքից ազատվելը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և այլն:

«Խաղաղության համաձայնագիրը», որը վարչապետն անդադար առաջ է քաշում, ոչ այլ ինչ է, քան միակողմանի կապիտուլյացիա: Փոխարենը բացատրելու, որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունն իրեն այլընտրանք չի թողնում, քան զիջումներ անել Ադրբեջանին, Փաշինյանն այս պարտվողական փաստաթուղթը ներկայացնում է որպես մի մեծ նվաճում: Սա նույն մարդն է, որը 2018 թվականին Հանրապետության հրապարակում մեծ բազմության առջև կանգնած խոստանում էր ոչ մի համաձայնագիր չստորագրել առանց նախապես նրանց համաձայնությունը ստանալու: Այժմ նա պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում:  «Խաղաղության համաձայնագիրը» Ալիևի համար թղթի մի անարժեք կտոր է, որը նրան չի զսպելու Հայաստանի վրա ապագա հարձակումներից։

Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է Հայաստանին՝ նրան անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Փաշինյանը լրջորեն պնդում է, որ երբ խաղաղություն հաստատվի, Հայաստանը կազատվի ԵՄ դիտորդներից, քանի որ նրանց կարիքն այլևս չի լինի։

Փաշինյանը նույնիսկ առաջարկեց, որ ինքը կարող է միակողմանի ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»՝ չսպասելով Ադրբեջանի ստորագրությանը, միաժամանակ խոստովանելով, որ չգիտի՝ «մարդկության պատմության մեջ նման պրակտիկա եղե՞լ է, թե՞ չի եղել»։

Միակ ճիշտ հայտարարությունը, որ Փաշինյանն արեց իր ծավալուն հարցազրույցի ընթացքում՝ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մերժումն էր Հայաստանում, որը նախագահ Ալիևն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սակայն, հաշվի առնելով Փաշինյանի մշտական հակասական հայտարարությունները, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նա հավատարիմ կմնա իր խոսքին այս կամ որևէ այլ հարցում։

Փաշինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են «ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունենալ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվել են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել»։ Սա իրականությանը չի համապատասխանում: Փաստն այն է, որ չնայած Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալիևը դեռ չի ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հանրային հեռուստաընկերության թղթակիցը Փաշինյանին հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության, երբ կողմերից մեկը խաղաղություն չի ուզում և շարունակում է զիջումներ պահանջել։ Մինչև ո՞ւր զիջել։ Փաշինյանն անհավատալիորեն արձագանքեց. «Ի՞նչն ենք զիջել»։

Փաշինյանը հարմար կերպով անտեսեց բազմաթիվ խոշոր զիջումներ, որոնք նա արել է Ադրբեջանին, ներառյալ Արցախի հանձնումը, 2021 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների գրավումը Ադրբեջանի կողմից, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ մի քայլ չի ձեռնարկի ադրբեջանական զորքերը դուրս մղելու համար, Մինսկի խմբի լուծարումը, ԵՄ դիտորդների հեռացումը Հայաստանի սահմաններից՝ հայտարարելով.

«Մենք կարող ենք [եվրոպական] դիտորդներին այլևս նեղություն չտալ»,  Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, միաժամանակ խոստովանելով, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Փաշինյանի հայտարարությամբ, որ ինքը չի պահանջի, որ Ադրբեջանը փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային իրավական հայցերի հետկանչումը, ինչը հանգեցրեց միջազգային դատարաններում Հայաստանը ներկայացնող փաստաբանի հրաժարականին. հազարավոր հայ զինվորների և հազարավոր վիրավորների կորուստը, ոչինչ չձեռնարկելը Բաքվի բանտում կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակման համար, որտեղ նրանք ենթարկվում են խոշտանգումների և շինծու դատավարության, արցախահայության վերադարձի իրավունքին աջակցելուց  հրաժարվելը և առաջիկա շատ այլ զիջումներ:

Հարցին, թե ով է երաշխավորելու «Խաղաղության համաձայնագիրը», Փաշինյանը պատասխանեց՝ ոչ ոք՝ «Խաղաղությունն է երաշխավորը»: Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի վարչապետը նման միամիտ հայտարարություններ է անում:

Մինչդեռ, Ադրբեջանի դաժան բռնապետ Ալիևը շարունակում է իր ատելության հռետորաբանությունը՝ Հայաստանն անվանելով «ֆաշիստական պետություն»: Մարտի 27-ին Աղդամում իր 15 րոպեանոց ելույթի ընթացքում Ալիևը 11 անգամ օգտագործեց «թշնամիներ» բառը՝ նկարագրելով հայերին, առանց մի անգամ իսկ հիշատակելու խաղաղությունը: 2024 թվականին Ալիևը հայերին անվանել է «շակալներ», «արյունախում թշնամիներ» և «վանդալներ»։ Սրանք ոչ թե խաղաղությամբ շահագրգիռ մարդու, այլ պատերազմ հրահրողի խոսքեր են։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Նախորդ գրառումը

«Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղն ադրբեջանական է»․ Շտայնամայեր

Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական