Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանը հրաժարվել է ինձ հետ հանդիպել Մեծ Բրիտանիայում. այսքանից հետո ի՞նչ խաղաղության համաձայնագրի մասին կարող է խոսք լինել. Ալիև

Ադրբեջանի նախագահ  Ալիևը Շուշիի երկրորդ գլոբալ մեդիա ֆորումումի ժամանակ ասել է, որ  խաղաղության  համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այսօր նա այդ հարցում այնքան էլ լավատես չէ։

 Նա  պատմել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել իր հետ Մեծ Բրիտանիայում։

Ալիևը նաև ասել է, որ այդ հանդիպումը բրիտանական կառավարության նախաձեռնությունն ու առաջարկն էր։

 «Սակայն հայկական կողմը մերժեց այդ առաջարկը, ինչից մենք շատ զարմացանք»,- ասել է նախագահը։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորս ամիս առաջ նմանատիպ հանդիպում է կազմակերպել Մյունխենում։

 «Նույն առաջարկը եղել է Մեծ Բրիտանիայի կառավարությունից։ Ծրագիրն այն էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը մասնակցեր դրան, իսկ հետո մեզ առանձին թողներ։ Բայց վարչապետ Փաշինյանը հրաժարվեց․ Հարց՝ եթե նա չի ցանկանում խոսել ինձ հետ, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել: Եթե ​​նա չի ցանկանում խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչո՞ւ գնաց  Լոնդոն և Օքսֆորդշիր։ Այսինքն՝ շատ վիճելի հարցեր կան»,- Փաշինյանից բողոքել է Ալիևը: