Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը դարձավ զանգվածային սպանությունների մասնակից. Գարրի Կասպարով

07/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անհնար է սեփական ժողովրդի անվտանգությունը գնել այլ ժողովրդի արյան գնով. Այս մասին գրել է Շախմատի աշխարհի չեմպիոն հասարակական գործիչ Գարի Կասպարովը։ 

Հոդվածագիրը նշել է, որ Ղազախստանում իրադարձությունները ողբերգական զարգացում են ստանում։ Տեղեկություններ են հաղորդվում ցուցարարների շրջանում արդեն հարյուրավոր զոհերի մասին։

Անդրադառնալով Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը՝ Կասպարովը նշել է, որ նախօրեից սկսվել է երկրի փաստացի օկուպացիան ՀԱՊԿ-ի ուժերի կողմից, ինչը վերլուծաբանի կարծիքով՝ իրականում նշանակում է Ղազախստանի ինքնիշխանության մի մասը հանձնել Կրեմլին:

Այս ֆոնին Կասպարովը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ՀԱՊԿ զորամիավորում ուղարկել Ղազախստան՝ նրան անվանելով «Ղազախստանում սպանությունների մասնակից»։

«Այս ֆոնի վրա ամոթալի է թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որը գործուն մասնակցություն է ունեցել Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ ռուսական բռնապետի ծրագրի իրականացմանը ՝ դրանով իսկ դառնալով այսօրվա զանգվածային սպանությունների մասնակիցը»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գրել է շախմատի չեմպիոնն ու նկատել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, թե Փաշինյանը իշխանության է եկել խաղաղ հեղափոխության արդյունքում, նրա գործողություններն առանձնապես ցինիկ է դարձնում։ «Անհնար է սեփական ժողովրդի անվտանգությունը գնել այլ ժողովուրդների արյան գնով»,- հավելել է նա։

«Տարիներ շարունակ արևմտյան «պրագմատիկներից-քաղաքական գործիչներից» մենք պատմություններ ենք լսել կայուն նազարբաևյան Ղազախստանի մասին։ Ի դեպ, չմոռանանք, որ Նազարբաևի «լուսավոր բռնապետության» փառաբանման տակ եղել է պատկառելի նյութական հիմք»։

Հոդվածագիրը նշել է նաև, որ հետևելով ցուցարարների գնդակահարության կադրերին, հերթական անգամ տեսնում է այն փաստի հաստատումը, որ բոլոր բռնապետերը նույնն են ՝ իշխանությունը կորցնելու վտանգի դեպքում պատրաստ են բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնել իրենց համաքաղաքացիներին։

«Առանձին տողով պետք է հիշեցվի «ռուսական լիբերալ հանրության» մասին, որոնք երրորդ տասնամյակն է սպասում են պուտինյան ռեժիմի էվոլյուցիային։ Բռնապետի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր տարին հանգեցնում է նրա տապալման ժամանակ զոհերի թվի ավելացմանը»,- գրել է վերլուծաբանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ․ Արթուր Ղազինյան

Հաջորդ գրառումը

Եթե վաղը-մյուս օրը Նիկոլի իշխանությանը որևէ բան սպառնա, Ղազախստանն էլ իր զորքն ուղարկի Հայաստան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Եթե վաղը-մյուս օրը Նիկոլի իշխանությանը որևէ բան սպառնա, Ղազախստանն էլ իր զորքն ուղարկի Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական