Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Տոկիո-2020. Բաչկովը պարտվեց և բավարարվեց բրոնզե մեդալով

interfootball.am

Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 63 կգ քաշային կարգում, իր հերթական մենամարտն անցկացրեց Հովհաննես Բաչկովը։

Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչի շրջանակում մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող Կեյշոն Դևիսի դեմ։

Բաչկովը, ցավոք, պարտվեց 0:5 հաշվով և բավարարվեց միայն բրոնզե մեդալով։