Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսանյութ. Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

Մոսկվայի Crocus City Hall-ում հրաձգություն բացած խմբավորման մեջ եղել է առնվազն 5 զինված մարդ։ Հայտնում է Shot հեռագրային ալիքը։
Ռիա Նովոստին հայտնում է  3 մարդու մասին՝ հավելելով, որ շտապօգնության 50 խումբ ուղարկվել է Crocus City Hall։

Այրվող Crocus City Hall-ում մարդիկ օգնություն են խնդրում։ Շենքում հավանաբար մի քանի հարյուր մարդ է արգելափակված։

Միջադեպը տեղի է ունեցել Picnic խմբի համերգից առաջ։ Հաղորդվում է, որ անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել մարդկանց վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 10 մարդ։

Դիմակավորված մարդիկ կրակահերթեր արձակելուց հետո   նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել, ինչից էլ հրդեհ է բռնկվել։

«Դահլիճում գտնվողները կրակոցներից խուսափելու համար պառկեցին հատակին, 15-20 րոպե պառկեցին, որից հետո սկսեցին դուրս սողալ, շատերին հաջողվեց դուրս գալ»,- պատմել է Ռիա Նովոստիի թղթակիցը: