Սիրիական և ռուսական օդուժը ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների որջ համարվող Իդլիբ քաղաքին։
Սիրիայում տեղեկություն է տարածվել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիի սպանության մասին, որը վերջին երկու օրերին գրավել էր Հալեպը և վերականգնել Իդլիբի ամբողջական վերահսկողությունը։
Արաբական, իսրայելական եւ իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին սպանվել է Իդլիբ քաղաքի վրա ռուսական կործանիչների ավիահարվածի ժամանակ։
HTS-ը դեռ չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։