Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսանյութ. «Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը շարունակում են անհոգ կյանքի վայելքների տեսանյութերով ցույց տալ, թե ինչպես է անցնում իրենց առօրյան։

Ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես կարելի է Երկրագնդի ամենաբարձր կետից թքած ունենալ, թե ինչ է կատարվել Հայաստանի ու Արցախի հետ ու ինչ է սպասվում առհասարակ Հայոց աշխարհին, երկիրն ինչի մեջ են թաղել ու ինչով են զբաղված։

Աննա Հակոբյանը տոլմա, խաշլամա է եփում։ Փաշինյանն էլ իբր շուկայից առևտուր է արել, բերել տուն։

Այս տեսանյութի տակ մի ադրբեջանցի գրել է. «Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»։

Հետաքրքրիր է՝ սա կարդալիս «Աննա բաջին» ինչ զգացողություն է ունեցել։