Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը. Սեյրան Օհանյան

09/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ:

«Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար։

Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ այն ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որ դուրս է եկել պայքարի և պատրաստ է ոչ միայն կյանքը նվիրել, այլ նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։

Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել՝ ընդունելով այն իրողությունը, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության մարզերում Դիմադրության շարժմանը միացած մեր հազարավոր հայրենակիցներ, ըստ էության, պայքարում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած քաղաքական միավորի դեմ, ով իր հակապետական գործողություններով անհերքելիորեն սպասարկել է թշնամու շահերը, այլ այն ուժերի, որոնք իրականում հովանավորում են նրանց՝ Արցախը, Հայաստանը վերջնականապես պառակտելու, ոչնչացնելու նպատակով։

Արցախյան առաջին պատերազմում մեր միասնությունն էր մեր ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից․ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հազարավոր կամավորականներ մեկնում էին Արցախ՝ այն իրավամբ իրենց Հայրենիքը համարելով, իսկ Արցախից ջոկատներ էին գալիս Գյումրի՝ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար։

Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, երկրապահներին, կամավորականներին, բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը։
Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ», – ասված է ուղերձում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գինիների ամենամեծ շուկան

Հաջորդ գրառումը

Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին.Գարեգին Երկրորդ կաթողիկոս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանը չի խնդրել երկարաձգել հրադադարը. ԻՀՊԿ

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփը երկարաձգեց Իրանի հետ պատերազի հրադադարը, որը Թեհրանը որակեց խորամանկ քայլ

22/04/2026
Նորություններ

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները մինչև 40%-ով նվազեցնելու են

22/04/2026
Միջազգային

Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս

22/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին.Գարեգին Երկրորդ կաթողիկոս

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական