Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տապալումից ապահովագրվելու և քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից խուսափելու ճիգեր. «Փաստ»

03/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. Կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ, դեռևս ոչ ոք չգիտի: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմք չէ, նրան երբեք չի կարելի հավատալ: Ու հենց այդ անորոշությունն էլ օգտագործում է Փաշինյանը՝ առաջին հերթին որոշակի հաշվարկներ անելով և այդ համատեքստում շոշափելով հանրային տրամադրությունների փոփոխությունները։ Հենց այդ նպատակով է նա մարզային այցելությունների մեկնում, փորձում հասկանալ քաղաքացիների տրամադրվածությունը, որի հիման վրա էլ նախատեսում է կառուցել իշխող ուժի մարտավարությունը։

Զուգահեռ, նա մարզերում ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ փորձելով ընդդիմությունից մի քանի քայլ առաջ անցնել: Իհարկե, այն պահին, երբ կհասկանա, որ ընտրություններն իրեն ձեռնտու չեն, դրանց չկայացման համար կգտնի պատճառներ: Ոչինչ էլ չլինի, կորոնավիրուսը կա ու կա: Իսկ մինչ այդ նա պատրաստվում է: Առաջին քայլերից մեկը Ընտրական օրենսգիրքն է:

Փաշինյանի՝ ընտրությունների մասին հայտարարությունից անմիջապես հետո «Իմ քայլի» կողմից հրապարակ նետվեց գործող ռեյտինգային համակարգից հրաժարվելու թեման։ Ու իշխանությունները սկսեցին ներկայացնել, թե այդ փոփոխությունը կատարելու հարցում միշտ հանրային պահանջ է եղել։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, որ եթե ռեյտինգայինից հրաժարվելու հարցում միշտ հանրային պահանջ է եղել, ապա ինչո՞ւ 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի իշխանությունը արտահերթ ընտրությունների գնաց հենց ռեյտինգային ընտրակարգի պայմաններով։ Այն ժամանակ հենց Փաշինյանի կառավարության նախաձեռնությամբ էր առաջ մղվում ռեյտինգայինից հրաժարվելու թեման, բայց այն այդպես էլ չփոփոխվեց։ Իսկ հիմա փոփոխվում է, այն էլ՝ մի քանի ժամվա ընթացքում, հրատապ կարգով…

Իհարկե, միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ ու «կողմ» քվեների արդյունքում։ Իհարկե, պարզ համամասնական ընտրակարգին անցումը կարող է դրական լինել, այն ինքնին վատ համակարգ չէ, բայց մեր պարագայում զգալի խնդիրներ է առաջ բերելու:

Նախ, շատերի կարծիքով, մեր երկիրը պատրաստ չէ դրան, քանի որ մեզանում կուսակցական համակարգը ցածր մակարդակի վրա է, դեռևս լիարժեքորեն ձևավորված չէ քաղաքական համակարգի գաղափարական հենքը, որի արդյունքում հանրությունը հիմնականում իր ձայնը տալիս է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրին կամ գաղափարախոսությանը, այլ միայն առանձին անհատների։ Տվյալ դեպքում այդ անհատի դերակատարությունը իշխանության համար կատարելու է Նիկոլ Փաշինյանը, որի շուրջ կառուցվելու է ողջ քարոզարշավը:

Այսինքն, այդպես եղել է նաև 2018-ին։ Բայց այն ժամանակ կային անհատներ, որոնք Փաշինյանի անվան տակ ի վիճակի էին լուրջ քվեներ ստանալ: Հիմա Փաշինյանը շատ ցածր վարկանիշ ունի, իսկ նրա թիմակիցներն ընդհանրապես մարդամեջ դուրս գալու խնդիր ունեն: Բնականաբար, շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե այսօրվա «իմքայլական» պատգամավորները, որոնք ռեյտինգայինով 10-20 հազար ձայն էին տանում, այս անգամ ինչքան կստանան՝ 100, թե՞ 200 քվե…

Չենք իմանա, որովհետև հենց դրա համար էլ Փաշինյանն արագ հրաժարվեց ռեյտինգայինից. 2018-ին այն իրեն պետք էր, հիմա խանգարելու է: Մյուս կողմից՝ պարզ համամասնական ընտրակարգով մարզերի բնակչությունը փաստացի զրկվում է «իր» պատգամավորն ունենալու հնարավորությունից, իր ներկայացուցիչն ունենալու հնարավորությունից, իսկ համամասնական ցուցակների վրա ազդեցության որևէ լծակ չկա: Եվ ընդհանրապես, արտաքուստ առավել քաղաքական այս ընտրակարգն իրականում թույլ չի տալիս հանրությանը՝ ազդել խորհրդարանի ձևավորման վրա: Իհարկե, դասական իմաստով, անշուշտ, համամասնական ընտրակարգի դեպքում հանրությունն ընտրում է քաղաքական ուժ և գաղափարախոսություն, սակայն, նորից կրկնենք, Հայաստանում դա վերածվելու է բացառապես կուսակցությունների (դաշինքների) ղեկավարների՝ առաջին համարների ընտրության: Իսկ նրանք իրենց հերթին կորոշեն, թե ինչ տեսք կունենա Ազգային ժողովը:

Սա ևս ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, քանզի հանրությունն այս անգամ չի առնչվի ցուցակում ներգրավվածների հետ, որոնք վարկաբեկված են անհնարինության աստիճան: Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ այդ ցուցակի՝ որևէ հաջողության գլխավոր խանգարողը կարող է լինել հենց Փաշինյանը: Մի խոսքով, համամասնական ընտրակարգին անցնելով՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հուսահատ փորձ է անում՝ ապահովագրել իրեն դաժան տապալումից և խուսափել քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից։ Այդ ճանապարհին նա ոչնչի առջև կանգ չի առնելու։ Կհաջողի՞, թե՞ ոչ, կախված է ընդդիմության տրամաբանված ու համակարգված (պարտադիր չէ միասնական) աշխատանքից ու մեր ժողովրդի արժանապատվության չափից…

«Փաստ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1972թ. ԽՍՀՄ-ը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար

Հաջորդ գրառումը

Նա խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը. ինչպե՞ս խուսափել վերջնական կործանումից․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Նա խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը. ինչպե՞ս խուսափել վերջնական կործանումից․ «Փաստ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական