Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը. ինչպե՞ս խուսափել վերջնական կործանումից․ «Փաստ»

03/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.Արկադի Տեր-Թադևոսյանը կենդանի լեգենդ է, զինվորական, ով կերտեց հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Կոմանդոսի անունն ասոցացվում է Շուշին ազատագրելու և հայ ժողովրդին Եռատոն նվիրողի հետ։ Վերջին օրերին հասկանալի պատճառներով ու պաթոսով շատ մարդիկ գրում են, որ մենք Կոմանդոսին Շուշի ենք պարտք, որ անպայմանորեն վերադարձնելու ենք Շուշին։

Ինչ խոսք, միանշանակ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք համարի, որքան էլ իր՝ հայրենիքի զգացում և ընկալում չունեցող համակիրների ու հետևորդների հետ կասկածի տակ դնի Շուշին հայկական լինելու անհերքելի փաստը, միևնույնն է, դրանից պատմությունը չի խեղվում, դրանից հայ ժողովրդի հավաքական իղձերն ու ձգտումները չեն փոխվում։

Այդուհանդերձ, Շուշին վերադարձնել ցանկացողներին հարցեր ունեմ՝ իսկ ի՞նչ եք անում այդ նպատակի համար։ Ցավով եմ արձանագրում, որ արդեն 4 ամիս է անցել պատերազմի ավարտից, Շուշին ու բազմաթիվ այլ բնակավայրեր կորցնելուց, բայց մենք, որպես հավաքական ազգ, դեռ ապրում ու գործում ենք նույն այդ Շուշին հանձնողի թելադրած օրակարգով։

Ո՞նց ենք Շուշին վերադարձնելու, երբ այսօր ձվի գնի կամ խանութից 10 հատ ձու ավել գնելու շուրջ ստեղծված իրարանցումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ամեն օր հայրենիքի ինչ-որ մի կտորը կորցնելը։ Կրկնակի ցավով ինքներս մեզ խոստովանենք, ինքներս մեզ չխաբենք, պատրանքներով չապրենք, թե Շուշին մերն է լինելու, եթե կառչել ենք մի կիսագործչից, մի մարդուց, ում գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում միայն ու միայն պարտությունների շարքի շարունակում է երաշխավորում։

Ո՞ւմ հետ ենք Շուշին հետ բերելու։ Նիկոլ Փաշինյանի՞։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, ո՞նց եք դա պատկերացնում։ Մարդն արդեն Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը չի պաշտպանում, Սյունիքի գոյությունն է վտանգի տակ, մենք մտածում ենք մեր մեջքը շտկելու և մեր պատմական հայրենիքի կորսված մասը վերականգնելու մասի՞ն։ Եվ զավեշտն այն է, որ մինչ մեր հասարակության մի մասն ատամները կրճտացնելով ելքեր է փնտրում ստեղծված վիճակից դուրս գալու համար, Նիկոլն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հերթական ստի, կեղծիքի չափաքանակն է բաց թողնում շրջակա միջավայր, մեղավորներ նշանակում, խոստումներ տալիս, գայլեր խեղդում։

Երբեք չեմ մտածել, որ նման տողեր կգրեմ, բայց պետք է ասեմ, քանի որ մինչև մենք մեզ հետ ազնիվ չլինենք, մինչև մենք մեզ չքննադատենք, մենք որպես ազգ ու պետություն, ապագա չենք ունենալու։ Իհարկե, այն, ինչ կասեմ, վերաբերում է ոչ թե այն մարդկանց, որոնք պայքարում են Նիկոլի իշխանության դեմ, այլ, մեծ հաշվով, այն մարդկանց, ովքեր լոյալ են ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի շուրջ և հետ։

Այսպես… Մի հավաքական ազգ, որը երեք տարի շարունակ հանդուրժում է այս ստի ու կեղծիքի իրականությունը, արդեն 6 ամիս հանդուրժում է տասնյակ հազարավոր զինվորների մահն ու հաշմանդամ դառնալը, հայրենիքի մի մասը թշնամուն նվիրելը, երկիրն այս վիճակին հասցնելը, ո՞նց է պատրանքներ հյուսում Շուշին վերադարձնելու մասին, ո՞նց է առհասարակ ուզում անվտանգ ու բարեկեցիկ ապրել, ո՞նց։ Մեր բոլորի աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ Նիկոլը Հայկական երկու պետությունների հետ անում է այն, ինչ ուզում է։

Սա է իրականությունը, հակառակը պնդում ու համոզում են ինքն ու իր կողմնակիցները։ Նիկոլ Փաշինյանը խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը ու այն «ներկել» հազարավոր լուսավոր երիտասարդների, ազգի սերուցքի արյամբ։ Ամփոփենք. երբ կդադարենք սուպերմարկետներում ձվի կամ զուգարանի թղթի վրա հարձակվել, երբ ստամոքսը հայրենիքից կտարբերենք, երբ կռապաշտությունից ու անձի պաշտամունքից կձերբազատվենք, երբ հայրենիքի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կկտրենք, երբ իսկապես կիրագործենք «հող հանձնողին կհանձնենք հողին» տարիներով բոլորիս շուրթերից հնչած թեզը, այդժամ մենք, որպես ազգ ու պետություն, արևի տակ տեղ կունենանք, եթե ոչ, ապա արդար ու օբյեկտիվ կլինի անվերջ խարխափել Նիկոլի կամ նրա նման մեկ ուրիշի ստեղծած խավար իրականությունում։

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը մեր ազգի ամոթն ու խայտառակությունն են, և նրանց վերարտադրությունը Հայաստանն ու այն, ինչ մնացել է Արցախից, ամենակարճ ճանապարհով ու ամենասեղմ ժամկետներում տանում և շարունակելու է տանել վերջնական կործանում։ Այն, ինչ ասում եմ, առանց պաթոսի է, փաստարկված ու այլևս ապացուցելու կարիք չունեցող։ Եվ վստահ եմ՝ շատերի քիմքին հաճո չեն լինելու այս տողերը, սակայն դա մեր իրականությունը ավելի լավը չի դարձնում, մեր ազգի և պետության գոյությունն ավելի անվտանգ չի դարձնում։

«Փաստ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տապալումից ապահովագրվելու և քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից խուսափելու ճիգեր. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Սուտասանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սուտասանը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական