Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանում լարված իրավիճակ է. ժողովուրդը ոտքի է կանգնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներին և հայտարարել, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա. Հայտնում է РИА новости-ն։

«Ես ձեզ հետ եմ, քանի որ այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը,  որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին իրավունք չի տա վերցնելու իր ապագան… Այս օրենքը ցանկացած ձևով պետք է վերացվի», – ասել է նա տեսաուղերձում։

Երկրի ղեկավարը հավելել է, որ օրենքի այս նախագիծը չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Նա ընդգծեցլ է,  որ ի սկզբանե պատրաստվում էր վետո դնել այս օրենքի վրա, իսկ այժմ էլ հավատարիմ է նույն դիրքորոշմանը։

Ավելի վաղ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Զուրաբիշվիլին, ովրն այցով գտնվում է ԱՄՆ-ում, չեղյալ է հայտարարել բոլոր հանդիպումները և մտադիր է բողոքի ակցիաների ֆոնին կոչով դիմել բնակչությանը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին օտարում է Եվրամիությունից, իսկ բոլոր նրանք, ովքեր դրան աջակցում են, խախտում են երկրի սահմանադրությունը։

Երեքշաբթի երեկոյան երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած ընդդիմության բողոքին։

Օրենսդիր մարմնի շենքի մոտ հանրահավաքը տեղի է ունենում վաղ առավոտից։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտայում արգելափակվել է ճանապարհային երթեւեկությունը։

Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորվող կազմակերպությունների ռեգիստր։

Խորհրդարանական մեծամասնություն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են նոր օրինագծին աջակցելու մտադրության մասին, և եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի դրա վրա, պատգամավորները կփորձեն մերժել այն։ Ընդդիմադիրների կարծիքով՝ այս նորամուծությունը երկիրը հեռացնում է Եվրամիությունից։