Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վերջին մեկ ամսում 440 հազար լիբանանցի լքել է երկիրը

Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակումից ի վեր առնվազն 440 հազար մարդ լքել է այդ երկիրը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր Լիբանանից Սիրիա   սահմանը հատել է մոտ 440 հազար մարդ։

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Իրաք է ժամանել եւս 22 հազար լիբանանցի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հըզբոլլահ»-ի կազմավորումների դեմ՝ լայնածավալ ավիահարվածներ  հասցնելով  լիբանանյան տարածքում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։