Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն.ՄԻՊ

27/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախ, Կառավարությանն առաջարկել եմ Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում: Գրավոր ներկայացված հիմնավորումներում հաշվի են առնվել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում բնակիչների և համայնքի ղեկավարի հետ մայիսի 14-ի մեր քննարկումների արդյունքները:

Այս հարցը հատկապես արդիական է` հաշվի առնելով ադրբեջակական զինված ուժերի անօրինական ներխուժումը ՀՀ Սև լճի տարածք` Վերիշեն ու Ակներ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև նրանց կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ու դրանք վտանգող պարբերական սադրանքները:

Նշվածից բացի, Ակների բնակիչները բարձրացրել են կարևոր հարց այն մասին, որ գյուղի մոտ 150 բնակիչներ չեն օգտվում իրենց պատկանող հողի օգտագործման համար սահմանված արտոնություններից միայն այն պատճառով, որ իրենք սահմանամերձ ճանաչված բնակավայրի բնակիչ չեն, թեև այդ հողերը 2012 թվականից գտնվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքում: Խոսքն արոտավայրերի և խոտհարքների մասին է:

Ստացվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու ճանաչվելու համար դիտարկվում է տվյալ բնակավայրի բնակիչ լինելը: Մինչդեռ, կան սոցիալական արտոնություններ, որոնք իրենց բնույթով տրվում են տվյալ բնակավայրի վարչական սահմաններում գործունեություն իրականացնելու համար, որի նպատակն այդ գործունեությունների (հողերի մշակում, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպում, առևտրի օբյեկտների միջոցով առևտրի իրականացում և այլն) խթանումն է, հարկերից ազատումը:

Ուստի, այս հարցը նույնպես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և առաջարկվել Ակներ գյուղի այն բնակիչներին, որոնք 2012 թվականից օգտվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքի արոտավայրերից ու խոտհարքերից, տրամադրել արտոնություններ, մինչև Ակները սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելը: Այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին ներկայացրել է նաև Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիսիանի այդ հատվածը, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են, Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին. Մխիթար Զաքարյան․ «168 ժամ»

Հաջորդ գրառումը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրություն փոխելու խնդիրը Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականություն տալն է

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Անձնազոհություն է կատարել». չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակի առաջադրելուն

01/06/2026
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական