Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքերով, ինքը լուրջ կողմնակի բարդություններ չի ունեցել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատրաստուկով պատվաստվելուց հետո:
«Ես ինձ լավ եմ զգացել: Սովորաբար ցանկացած պատվաստանյութից կարող են լինել կողմնակի բարդություններ։.․․ Առաջին օրն ինձ մոտ կար թեթև քնկոտություն», ասել է նա ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Twitter-ում:
«Հիմա ես ինձ հրաշալի եմ զգում», ավելացրել է Մադուրոն՝ կատակելով, որ այժմ կարող է «գերազանց ռուսերեն խոսել»:







