Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Վարչապետի գրառումը շատ վտանգավոր է

«Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում։ Պետական գործառույթները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի։