Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վասիլիս Մարագոսը և ԵՄ պետությունների դեսպանները հանդիպել են բռնագաղթած Արցախցիների հետ

Լոռու մարզ այցելության ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են բռնագաղթաց Արցախցիների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:

«Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով, ՔՈԱՖ-ի հետ համագործակցությամբ, ԵՄ-ն աջակցել է երիտասարդ փախստականներին և նրանց ընտանիքներին՝ ստանալ հասանելիություն կրթական և հոգեբանական ծառայություններին»,- նշված է գրառման մեջ։