Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաշինգտոնի համաձայնագիրը խրախուսել է ուժի կիրառումն ու Արցախի հուշարձանների ոչնչացումը․ Արա Այվազյան

02/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոչ մի փաստաթուղթ և ոչ մի ձեռքսեղմում չի կարող Հայաստանի համար խաղաղություն ապահովել»։ Այս մասին Երևանում «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ինչի՞ մասին էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագիրը։ Հայտարարվել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել և Արցախի հարցը փակվել է։ Բայց խոսքն ի՞նչ խաղաղության մասին է։ Եկեք անկեղծ լինենք. խաղաղություն չի կարող հաստատվել, երբ արտասահմանյան մայրաքաղաքում ժողովրդից գաղտնի խաղաղության մասին փաստաթուղթ է ստորագրվում, խաղաղություն չի կարող հաստատվել ԶԼՄ-ների համար արված ձեռքսեղմումներով։ Դա մի գործընթաց է, որի արմատները հիմնված են արդարության, վստահության և արժանապատվության վրա։

Երբ ես նայում եմ օգոստոսի 8-ի գործարքին, դրանց ամբողջական բացակայությունն եմ տեսնում։ Հայաստանում հարաբերական անդորրը փորձում են ներկայացնել որպես լիակատար խաղաղություն։ Բայց արդյոք վերքերը բուժվել են, և արդյոք տեղահանվածները վերադարձել են տուն։ Եթե ​​մենք խաղաղություն ենք ուզում, պետք է ավելի խոր նայենք»,-հարց հնչեցրեց բանախոսը։

«Այստեղից երկրորդ հարցը. հնարավո՞ր է արդյոք փակել Արցախի էջը։ Ոմանք շտապեցին դրական պատասխան տալ՝ ասելով, որ ամեն ինչ ավարտված է և պետք է առաջ նայել։ Նրանց կարծիքով՝ տարածաշրջանը ձեռքից ձեռք է անցել և այլևս խոսելու բան չկա։ Մեզ ասում են, որ Արցախից հրաժարվելով կարող ենք պահպանել ՀՀ ինքնիշխանությունը և ապահովել նրա ապագան։ Սա ոչ միայն սխալ է, այլև պատմականորեն կույր և բարոյապես անընդունելի։ Չի կարելի զոհաբերել ժողովրդի մի մասին և խրախուսել ագրեսորին։ Մեզ առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ հանցագործությանը մասնակցություն։ Մեզ առաջարկում են ընդունել ոչ միայն տարածքային, այլև հոգևոր պարտություն։ Մեր պատասխանը հետևյալն է. անհնար է ջնջել այն, ինչ գրված է արյունով ու զրկանքներով։ Արցախը ոչ թե տարածք է, այլ զոհաբերության և հաղթանակների պատմություն։ Այն ապրում է եկեղեցիներում ու հուշարձաններում, սրտերում ու հոգիներում։ Քանի դեռ չեն հարգվում արցախցիների պատմությունն ու իրավունքները՝ էջը փակված չէ», – ընդգծեց Այվազյանը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համաձայնագիրը խրախուսել է ուժի կիրառումն ու Արցախի հուշարձանների ոչնչացումը։ Այն չի առաջարկել փոխհատուցում տեղահանվածներին, արդարություն՝ զոհերին և պատասխանատվություն չի սահմանել հանցագործների համար։ «Սա խաղաղություն չէ և այդ պատճառով էջը փակված չէ։ Մենք մեծ կորուստներ ունեցանք, բայց արդարության հասնելու գործիքներ կան. դրանք ազգային և միջազգային դատական ատյաններն են, որոնք ճանաչել և դատապարտել են տեղի ունեցածը։ Սա պետք է օգտագործել և Արցախին աջակցելու միջազգային ցանց ստեղծել։ Արձանագրել, որ տեղի ունեցածը էթնիկ զտում էր, դա կփոխի իրավիճակը։ Եկեք հիշենք պատմությունը. երբևէ արդյո՞ք ագրեսորի հետ խաղալը զսպել է նրան։ Ոչ, և պատմության օրինակները վկայում են այդ մասին», – ասաց նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ իրական խաղաղության, կայունության և արժանապատիվ ապագայի հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել տնտեսությունը և լուրջ ներդրումներ կատարել ԶՈւ-ում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի գրառումները նմանվում են գարեջրի գովազդ անող և հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին. Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական