Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Վագների» ապստամբությունը ցույց տվեց, որ Ուկրաինային աջակցելն արդարացված է. Մակրոն

Էմանուել Մակրոնը կոչ է արել զգոն մնալ «Վագների» ապստամբության փորձից հետո։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «իրավիճակը դեռ զարգանում է»։

Նա ընդգծել է, որ տեղի ունեցածն արդարացնում է արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային աջակցելը։

«Այս ամենը պետք է ստիպի մեզ լինել չափազանց զգոն և լիովին արդարացնում է այն աջակցությունը, որը մենք ցուցաբերում ենք ուկրաինացիներին նրանց դիմադրության մեջ», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը El Provence թերթին տված հարցազրույցում։