Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

13/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփիւռքահայ հանրածանօթ անձնաւորութիւններ, կը  զգուշացնեն, թէ ՀՀ կառավարութեան կողմէ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հետ ունեցած վէճին մէջ ցուցաբերուած մօտեցումը վտանգ կը սպառնայ վնասել համայն հայութեան հետ Հայաստանի ունեցած կապերը այնպիսի ձեւերով, «որ նոյնիսկ Օսմանեան Կայսրութիւնը կամ Սովետական Միութիւնը չէին կարողացած ընել»։

Արդարեւ, Հինգշաբթի 12 Փետրուար 2026-ին հրապարակուած բաց նամակի մը մէջ, եօթը ստորագրողներ նշեցին, թէ «եթէ նոյնիսկ դիտաւորեալ չէ, Հայաստանի կառավարութեան մօտեցումը վտանգ կը սպառնայ խզել իր յարաբերութիւնները սփիւռքի հետ:

Նամակը ստորագրուած է Նուպար Աֆէեանին՝ Moderna-ի համահիմնադիր, Անթոնի Պարսամեանին՝ Ամերիկայի Հայկական Համագումարի նախկին նախագահ, Տէնհըմի լորտ Արա Տարզիին՝ բրիտանահայ վիրաբոյժ եւ Մեծ Բրիտանիոյ Լորտերու Պալատի անդամ, Էրիք Էսրայէլեանին՝ UCLA-ի բժիշկ եւ բարերար, Վաչէ Մանուկեան գործարարին, Ժոզէֆ Ուղուրլեան ֆրանսացի դրամատէրին եւ Պերճ Սեդրակեանին՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատուոյ նախագահ։

Այս կոչը կը հնչէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխաւորած՝Հայ Առաքելական Եկեղեցւոյ միջեւ սրացող լարուածութեան ֆոնին։ Վէճը վերջին ամիսներուն սաստկացաւ, երբ իրաւական քայլեր ձեռնարկուեցան բարձրաստիճան հոգեւորականներուն դէմ եւ կառավարութեան անդամներուն, կամ ընդհանրապէս իշխող համակարցի ներկայացուցիչներուն կողմէ հրապարակայնօրէն քննադատուեցաւ Եկեղեցին:

Խմբ.

Յայտարարութիւն Հայաստանի կառավարութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ միջեւ ընթացող հակամարտութեան վերաբերեալ

Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներէն են, որոնք պատմականօրէն բնակած են Հարաւային Կովկասի մէջ մեր նախնիներու հողերուն վրայ: Մենք նաեւ աշխարհի մէջ քրիստոնէական հաւատքի ամենահին դաւանողներէն ենք 301 թուականէն, երբ Հայաստանը դարձաւ առաջին պետութիւնը, որ քրիստոնէութիւնը ընդունեց որպէս պետական կրօն: Այդ ժամանակներէն սկսեալ, հայերու մեծամասնութիւնը (այսօր գրեթէ 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են:

Օսմանեան կայսրութեան անկումէն ետք հայերը բռնի տեղահանուեցան մեր հայրենի հողերէն եւ կոտորուեցան սարսափելի ցեղասպանութեան մէջ: Անոնք, ովքեր չսպաննուեցան, ստիպուած էին փախչիլ՝ հաւաքականօրէն հայկական սփիւռք դառնալով: Երբ հայերը ցրուեցան աշխարհով մէկ, մենք դիմեցինք մեր Եկեղեցիին որպէս մխիթարութեան եւ մեր հայրենիքի հետ կապի աղբիւր: Ուր ալ բնակչութիւն հաստատեցին, հայկական համայնքները յայտնի էին եկեղեցիներու եւ դպրոցներու կառուցմամբ՝ պահպանելու համար հաւատն ու էթնիք ժառանգութիւնը, որ ցեղասպանները փորձած էին ոչնչացնել:

Յետագային, երբ Սովետական Միութիւնը քայքայուեցաւ եւ սկսաւ ծնիլ նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը, սփիւռքը էական աջակցութիւն տրամադրեց Եկեղեցիին՝ տասնամեակներու խորհրդային ճնշումներէն յետոյ վերածնուելու համար: Այսօր Հայ Առաքելական եկեղեցիները աշխարհով մէկ, ներառեալ Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Լիբանանի մէջ եւ Երուսաղէմի ու Պոլսոյ Պատրիարքութիւնները, փոխկապակցուած են, միացեալ են եւ կը ճանչնան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին որպէս եկեղեցուոյ համաշխարհային առաջնորդ, որուն գահը Հայաստանի է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մէջ:

Մօտ 3 միլիոն հայեր կ’ապրին Հայաստանի Հանրապետութեան մէջ, մինչդեռ ընդհանուր 10 միլիոն հայերու մեծամասնութիւնը կը բնակի սփիւռքի մէջ, որոնցմէ աւելի քան մէկ միլիոնը՝ ԱՄՆ-ուն մէջ:

Վերջին շրջանին Հայաստանի մէջ քաղաքական տեւական անհամաձայնութիւնը, ներառեալ աճող հակամարտութիւնը Հայաստանի կառավարութեան ղեկավարներու եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ միջեւ, հասած է գագաթնակէտին՝ կառավարութիւնը կը պահանջէ հեռացնել Եկեղեցւոյ առաջնորդին, հակառակ անոր օրինական ընտրութեան Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերուն համապատասխան: Բարձրաստիճան արքեպիսկոպոսներ բանտարկուած են քաղաքական յայտարարութիւններ ընելու մեղադրանքով, իսկ յայտնի ռուսահայ բարերար եւ գործարար մը բանտարկուած է Եկեղեցւոյ դիրքորոշման հրապարակայնօրէն աջակցութիւն յայտնելու համար:

Եկեղեցւոյ ղեկավարութեան վրայ հետեւողական յարձակումները եւ անոր առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք կը հանդիսանան աշխարհի բոլոր հայերուն համար, ովքեր կ’ապաւինի Եկեղեցուն հոգեւոր սնուցման համար:

Կոչ կ’ընենք, որ եկեղեցական կառավարման հետ կապուած բոլոր հարցերը լուծուին Եկեղեցւոյ կառավարման մարմիններու միջոցով, որոնք կը գործեն 18 դարէ իվեր՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ուսմունքի եւ աւանդոյթներու համաձայն: Եկեղեցին արդեն հրաւիրած է եպիսկոպոսաց ժողով, որ պէտք է Փետրուարի 16-էն 19-ը տեղի ունենայ Վիեննայի մէջ: Ցաւօք, կառավարութիւնը, ըստ տեղեկութիւններու, իրաւական ծանուցումներ յանձնած է մի քանի եպիսկոպոսներու՝ արգիլելով անոնց երկրէն ազատ դուրս գալը եւ ժողովին մասնակցելու անոնց իրաւունքը: Ժողովին կը յաջորդէ Ազգային-Եկեղեցական Ժողովի հաւաք՝ քննարկելու ընթացիկ մարտահրաւէրները եւ առաջարկելու արդիականացման ուղղի՝ եկեղեցւոյ երկարամեայ աւանդոյթներուն եւ կանոններուն համահունչ:

Եկեղեցւոյ ինքնակառավարումը շարունակական բարելաւման եւ բարեփոխման համար կարեւորագոյն նշանակութիւն ունի: Այն կը կազմակերպէ պարբերական ժողովներ՝ իր եպիսկոպոսներու հաւաքներ, ինչպէս նաեւ Ազգային-Եկեղեցական Ժողովներ (ԱԵԺ), որոնք կարեւորապէս կը ներառնեն աշխարհականներ եւ հոգեւորականներ: Այս մարմինը եկեղեցւոյ բարձրագոյն կառավարման մարմինն է, եւ միայն այս մարմինն է որ կ’ընտրէ Կաթողիկոսին: Այս Ժողովը նաեւ կարող է քուէարկել Եկեղեցւոյ կանոններու, կանոնակարգերու եւ կրօնական կարգերու փոփոխութիւններու համար:

Մենք կոչ կ’ընենք Հայաստանի կառավարութեան եւ Հայոց Եկեղեցիին լուծել բոլոր տարաձայնութիւնները՝ յարգելով Եկեղեցւոյ ինքնակառավարման կանոնները, յարգելով քաղաքական գործունէութեան եւ եկեղեցւոյ առաքելութեան բաժանումը եւ պաշտպանելով սփիւռքի հայերու իրաւունքը՝ դաւանելու իրենց հաւատքը առանց կառավարութեան կողմէ քաղաքական միջամտութեան ազդեցութեան: Հայոց Ցեղասպանութեան զոհերու սերունդներու համար բոլոր հայերուն ոչնչացնելու ձախողած առաքելութեան մասին յիշողութիւնը եւ մեր յետագայ երկար վերածնունդ ճանապարհը ընթացիկ իրադարձութիւնները կը դարձնեն յատկապէս ցաւոտ եւ սպառնացող: Եկեղեցին է, որ օգնած է մեր ժողովուրդին վերապրելու եւ վերածնուելու Ցեղասպանութենէն ետք, Եկեղեցին է, որ օգնած  է վերածնելու հայկական հոգին, եւ նոյն Եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփիւռ ազգի բարգաւաճման համար: Նոյնիսկ եթէ այն դիտաւորեալ չէ, Հայաստանի կառավարութեան մօտեցումը կը վտանգէ կտրել իր յարաբերութիւնները սփիւռքի հետ՝ բան մը, որ չկարողացան ընել նոյնիսկ Օսմանեան կայսրութիւնը կամ Խորհրդային Միութիւնը:

Հայոց եկեղեցին հոգեւոր սնունդ կը ջամբէ  բոլոր հայերուն, ներառեալ հայերու մեծամասնութեան, որոնք կ՛ապրին Հայաստանէն դուրս: Անհատի, կառավարութեան կամ որեւէ արտաքին մարմնի կողմէ ցանկացած յարձակում կամ միջամտութիւն Եկեղեցւոյ կառավարման կամ գործունէութեան նկատմամբ ուղղակի ազդեցութիւն ունի աշխարհասփիւռ հայերուն վրայ: Որպէս Միացեալ Նահանգներու եւ շատ այլ երկրներու ներկայիս քաղաքացիներ, սփիւռքահայերը պարտաւոր են օգնութիւն հայցել մեր սեփական կառավարութիւններէն, ներառեալ քաղաքական միջոցներ եւ անհրաժեշտութեան դէպքին իրաւական գործողութիւններ՝ մեր կրօնական իրաւունքները պաշտպանելու համար: Այս իրաւունքները կը ներառեն Հայ Առաքելական Եկեղեցւոյ ինքնակառավարման ապաւինիլը՝ հաստատուած կանոններով եւ աւանդոյթներով, որոնք սկիզբ առած են  քրիստոնէութեան ամենավաղ օրերէն:

Հայաստանը կանգնած է իր պատմութեան կարեւոր մէկ խաչմերուկին վրայ: Հայաստանի մէջ Եկեղեցւոյ եւ պետութեան միջեւ ներքին բաժանումները պէտք չէ աւելի թուլացնեն աշխարհասփիւռ հայ ազգին: Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպէսզի Հայոց պետութիւնը, Հայոց Եկեղեցին եւ հայկական սփիւռքը կարողանան առաջ շարժիլ դէպի խաղաղութեան եւ բարգաւաճման նոր դարաշրջան: Մենք կոչ կ’ընենք սփիւռքի բոլոր հայերուն բարձրացնել իրենց հաւաքական ձայները եւ պահանջել իրենց իրաւունքի իրականացումը՝ դաւանելու իրենց կրօնը քաղաքական միջամտութենէն ազատ ինքնաբարեփոխուող եկեղեցւոյ մէջ:

Սոյն յայտարարութիւնը ստորագրած են Հայոց Ցեղասպանութեան զոհերու վերապրողներու ժառանգներ եւ Հայոց համաշխարհային Եկեղեցւոյ զաւակներ՝ Նուպար Աֆէեան, Էնթոնի Պարսամեան, Լորտ Արա Տարզի, Էրիք Իսրայէլեան, Վաչէ Մանուկեան, Վահե Գաբրաշ, Ժոզէֆ Ուղուրլեան եւ Պերճ Սեդրակեան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ եղավ «Գլոբալ հայերի» նախաձեռնությունը, ու՞ր են հիմա դրա մյուս մասնակիցնները. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը ներսից փակել են, գործողություններ են իրականացնում նաև փոխտնօրենի սենյակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա իշխանության վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է, բայց Հայաստանը  ո՛չ Հյուսիսային Կորեա է դառնալու, ո՛չ փակ բռնատիրություն. Ասլանյան

16/04/2026
Նորություններ

Սա բնավ իրավական գործընթաց չէ. ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է. Մելոյան

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Հաջորդ գրառումը

Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը ներսից փակել են, գործողություններ են իրականացնում նաև փոխտնօրենի սենյակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական