Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, թե Ստեփանակերտում բենզալցակայան է պայթել, որին հաջորդել է ուժեղ հրդեհ, պաշտոնական հայտարարությունը Արցախի ՆԳՆ-ն հաղորդել է քիչ ավելի ուշ, ինչից հայտնի դարձավ, որ ոչ թե բենզալցակայան, այլ բենզինի պահեստ է պայթել։