Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ստեղծված իրավիճակում միակ բանը, որն անում է իշխանությունը` արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Արցախցիների սոցիալական վիճակի, իրավունքների պաշտպանության և վերականգնման խնդիրը բավականկն բազմաշերտ է, իսկ ստեղծված իրավիճակում, միակ բանը, որն անում է իշխանությունը` հանրությանը ստահոդ տեղեկություններով խճճելն ու արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է:

Ես համոզված եմ, որ եթե նման խնդիր ունենար ՀՀ ցանկացած մարզ, ապա այս իշխանությունը նույն շաբլոն, կեղծ տեղեկություններով ատելություն կսերմաներ այդտեղի ծագում ունեցողների նկատմամբ, իսկ նրանց` իրավունքների պաշտպանության հարցը, կդիտարկեր «պետության ու խաղաղության դեմ ուղղված սպառնալիք»:

Սոցիալական ծրագրերի կրճատումն ու տապալված «բնակարանային ծրագիրը» չափազանց բարդ իրավիճակի է հանգեցնելու, որի ծանր հետևանքների համար նաև որպես պետություն ենք թանկ գին վճարելու»: