Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Սյունիքի ճանապարհների ապապատվիրակում» նշանակում է Սահմանադրությամբ խախտմամբ՝ օտարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մի մասը

Սյունիքի միջանցքի հանձնում-Սյունիքի ճանապարհների ապապատվիրակում.

Եզրութաբանական ծուղակ.

ԱԳՆ փոխնախարարի այսօրվա հարցազրույցից կարելի է բխեցնել, որ հայկական կողմը պատրաստվում է տալ ադրբեջանական կողմի այդքան բաղձալի միջանցքը՝ առանց դա միջացք կոչելու. Նկատում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ վերլուծելով ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցի ծուղակները։

«ԻՐԱՐԱՄԵՐԺ է, թե ինչպես իրավական առումով կարող են զուգակցվել մի կողմից որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից սեփական տարածքը հատող բեռների և անձանց նկատմամբ վերահսկողությանը՝ ԱՆՀԱՅՏ մասնավոր կազմակերպությանը փոխանցելը։

Վերոնկարագրյալը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օտարում է որևէ մասնավոր կազմակերպության, լինի դա շվեյցարական, ամերիկյան, անգլիական կամ կանադական։

Պարզ է չէ՞, որ կարճ ժամկետում թուրք-ադրբեջանական լոբբին կդառնա նշված մասնավոր կազմակերպության բաժնետերերի կամ իրական շահառուների լավագույն ընկերը, եթե ոչ հենց իրական շահառուն։

Այս գործընթացն ակնհայտ հակասահմանադրական է։

Սահմանադրությամբ խախտմամբ՝ օտարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մի մասը։

Հ.Գ.

Հայաստանը դեմ է, ՔՊ-ն է կողմ»,- գրել է սահմանադրագետը։