Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սկսվելու են առեղծվածային սպանությունները. Փաշինյանն իրականացնելու է իր քաղաքական կնքահոր ծրագրերը. Արա Սահակյան

23/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է արտահերթ ընտրություն անցկացնել, պետք է հրաժարական ներկայացնի. թող հրաժարականը տա, հետո կխոսենք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը որոշի ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով՝ համամասնական ընտրակարգով, ապա իրենց կուսակցությունը կարող է քննարկել դրանք բոյկոտելու հարցը։

Հիշեցնենք որ «Հայրենիք» կուսակցությունից հայտնել էին, որ իրենք մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և, ինչպես փոխանցել էր կուսակցության խոսնակը՝ «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել էր, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու նպատակով և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»:

Իսկ «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արա Սահակյանն ասաց. «Փաշինյանը պետք է հեռանա, ես կոչ եմ անում նրան ու նրա շրջապատին հեռանալ, որպեսզի հնարավորություն տրվի Հայաստանին շտկվելու և զարգացման ճանապարհ ընտրելու։ Այնքան, որքան այդ մարդը կկարողանա մնալ Հայաստանում իշխող, տեսեք, ես զգուշանում եմ, եթե այդ վստահության ընտրություններն անցկացրեց իր ուզած ձևով՝փողերը թափելով, ամեն ինչ անելու է ու կեղծի։ Ընտրությունները կեղծելու հնարավորություն ունի միայն իշխանությունը, և հետևաբար՝ իշխանությունը կեղծելու է։ Այն, որ հայտարարում է՝ ամսի 20-ին ընտրություն կանենք, և մարդկանց զբաղեցնում է՝ հրաժարական չտալով, դա կեղծիք է, այն, որ նստած Ընտրական օրենսգիրք են փոխում, դա կեղծիք է։ Ես ասում եմ՝ այդ մարդը Հայաստանում հաստատելու է դիկտատուրա, սկսվելու են այլախոհների հետապնդումները, առեղծվածային սպանությունները, այն, ինչ եղել է 1990-ականների կեսերին, նա՝ Փաշինյանը, իրականացնելու է իր իսկական, ճշմարիտ քաղաքական կնքահոր ծրագրերը. Հայաստանին դժբախտություններ են սպասվում» ։

Հարցին՝ իսկ արդյո՞ք Փաշինյանի ծրագրերի մեջ է մտնելու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելը, Արա Սահակյանը պատասխանեց.

«Ղալաթ կանի, չի կարողանա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրան այսպես ջարդված, կոտրված վիլայեթն ինչի՞ն է պետք, Կարսի վիլայեթը Հայաստանի տնտեսությունից հզոր տնտեսություն ունի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բորելն անընդունելի է անվանել ԵՄ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու Չինաստանի որոշումը

Հաջորդ գրառումը

Մինչեւ 53 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվն ավելացել է. աղքատությունն ու գործազրկությունն աճում է.Գագիկ Մակարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Մինչեւ 53 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվն ավելացել է. աղքատությունն ու գործազրկությունն աճում է.Գագիկ Մակարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական