Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Իսրայելի օդուժի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայի զորքերի դիրքերին Դամասկոսի մերձակայքում. հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել հակառակորդի թիրախների ուղղությամբ։ «Սիրիական ՀՕՊ զորքերին հաջողվել է հակահարածով խափանել   իսրայելական ագրեսիվ հարձակումը, հակառակորդի հրթիռների մի մասը խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս», – նշել է հրամանատարության ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ Դամասկոսի վրա հարձակումը  կատարվել է ժամը 01:20-ին Գոլանի բարձունքների կողմից։ «Դրա հետևանքով պատճառվել է նյութական վնաս, անձնակազմի թվում  կորուստներ չկան»,- հայտարարել է ներկայացուցիչը։