Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները պետք է իմանան, որ Իրանը գործում է վճռականորեն. Քանանի

Սիոնիստական ռեժիմի ռազմաբազաների վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ»։

Նա նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմամբ սահմանված անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության իրավունքի հիմամբ, մենք վճռականորեն գործեցինք շփոթված ագրեսորների դեմ»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքով` ԻԻՀ ԶՈՒ  կարողությունը, խիզախությունը և պաշտպանական ուժը, գերագույն հրամանատարի իմաստությունը, ճիշտ մարտավարությունն ու տոկունությունը հպարտության աղբյուր են բոլոր իրանցիների համար։ 

Քանանին ասել է․ «Սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործում է վճռականորեն։ ԻԻՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ ուղղված ոչ մի արկածախնդիր և չմտածված գործողություն անպատասխան չի մնա։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իրանի երկար ձեռքերը կարող են հասնել ցանկացած կետի»։ 

Նրա խոսքով՝ տարածաշրջանի և Արևմտյան Ասիայի ապագան նախանշելու են տարածաշրջանի իսկական տերերն ու այնտեղ ապրող ազգերը,  ոչ թե արմատազուրկ և ինքնություն չունեցող զավթիչները և ագրեսորները: