Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հրթիռակոծության հետևանքով Իսրայելում Վրաստանի քաղաքացի է զոհվել

Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորված Վրաստանի քաղաքացին մահացել է. հայտնում է Interpressnews գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին։

Հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքացին մահացել է այն կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են վիրավորվելուց հետո։ Դեպքի վայր է գնացել Վրաստանի հյուպատոսը։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելից հրթիռակոծության ժամանակ վիրավորվել է Վրաստանի մեկ քաղաքացի։