ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով:
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով։ Դատարանը պահանջել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և Ներքին գործերի նախարարությունից ներկայացնել տվյալներ և պարզաբանումներ՝ 16 738 ընտրողների վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնիության ներքո, այն վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ, որոնք պետք է բացառեին նրանց կրկնակի կամ բազմակի քվեարկությունը։
79 125 դեպքերի վերաբերյալ, երբ ընտրողների տվյալները համակարգում մուտքագրվել են ձեռքով, ձեռքով մուտքագրման պատճառների, դրա հիմքում ընկած փաստաթղթերի և կրկնակի կամ անօրինական քվեարկությունը բացառելու մեխանիզմների վերաբերյալ։ Պահանջված տվյալները պետք է ներկայացվեն մինչև հունիսի 24-ը։









